ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news-front.info-ն «Իսլամիզմը քրիստոնեական երկրում. ինչպես Հայաստանը ենթարկվեց ահաբեկիչների ազդեցությանը» հոդվածում գրում է, որ ահաբեկչության շոշափուկները բավականին արագ մտնում են ամենահին քրիստոնեական երկրներից մեկը՝ Հայաստան: Գյումրիում ռուս զինվոր սպանած՝ Ստեփանավանի բնակիչ Արման Ջանջուղազյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Ինչպես պարզվել է, դատապարտված հայը իսլամիստ է, ընդ որում՝ ամենաիսկական, որը իր գործողությունները համաձայնեցրել է «Իսլամական պետություն» կազմակերպության հետ: Սպանությունը կատարվել էր 2017 թվականի ապրիլի 22-ին: Նշենք, որ նույն թվականի հունվարին Ջանջուղազյանի մոտ ախտորոշվել էր աֆեկտիվ անհավասարակշռություն, էպիլեպսիա և անհատականության խախտում: Չնայած այս ամբողջ «ջենթլմենական ծաղկեփնջին», 21- ամյա երիտասարդին զորակոչել էին բանակ: Հիվանդության պատճառով նրան բանակից չեն ազատել: Արդյունքում այս հիվանդությունները ծառայության ընթացքում արտահայտվել են ինքնավնասման փորձերի ձևով: Ի վերջո, Ջանջուղազյանին զորացրել են՝ ճանաչելով խաղաղ ժամանակ ծառայությանը ոչ պիտանի: Հենց այսպիսի մարդիկ էլ սովորաբար դառնում են ԻԳԻԼ-ի «քարոզիչների» զոհերը: Դատելով ամեն ինչից՝ նրանք հավաքագրել են թույլ հոգեբանությամբ այս երիտասարդին և բացատրել, որ «պետք է ոչնչացնել անհավատներին»: Հարց է ծագում, թե ինչու է արդեն Հունաստանում ապրող և իսլամ ընդունած երիտասարդը ուղևորվել Հայաստան: Հետաքրքիր փաստ է այն, որ ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել այնպիսի յուրահատուկ և քիչ հանդիպող երևույթին, ինչպիսին է կամավոր հավատափոխ եղած հայը: Սա հռետորական հարց չէ: Սա խիստ կարևոր է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular