ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսիվ արտաքին քաղաքական հայտարարություններով և գործողություններով Ռուսաստանն ինքն է հրում...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

nmnby.eu-ն «Արդյոք տեղ կա՞ չեզոքության համար» հոդվածում գրում է, որ ՆԱՏՕ-ի Արևելյան գործընկերության ոչ բոլոր երկրներն են ձգտում չեզոքության: Նոյեմբերի 13-ին «Մինսկի երկխոսություն» կազմակերպությունը իրականացրել է «Արևելյան գործընկերություն. արդյոք տեղ կա՞ չեզոքության համար» համաժողովը: Միջոցառումը ստացվել էր բավականին ներկայացուցչական: Մասնակցել են Եվրոպայի չեզոք պետությունների մեծ մասի (Ավստրիա, Մալթա, Ֆինլանդիա, Շվեդիա և Շվեյցարիա) և Արևելյան գործընկերության բոլոր երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) պաշտոնական ներկայացուցիչներ: Ըստ երևույթին, պետք չէ ապացուցել, որ տվյալ դեպքում չեզոքություն ասելով՝ ենթադրվում էր Ռուսաստանի «չափից դուրս ազդեցությունից» ազատվելը, քանի որ նման բան ինչպես Եվրոպայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կողմից մինչև այժմ չի նկատվել:

Ընդհանուր առմամբ գոյություն ունի չեզոքության մի քանի տեսակ՝ դասական, վերապահումներով, չհամակցված և այլն, սակայն այդ տարբերությունները այստեղ նշանակություն չունեն: Առաջին հերթին ոչ բոլոր գործընկեր-երկրներն են ցանկանում ձեռք բերել նման կարգավիճակ: Ինչպես հայտնի է, Վրաստանը և Ուկրաինան ցանկանում են մտնել ՆԱՏՕ, չի բացառվում, որ մոտակա ժամանակներում նրանց կարող է միանալ նաև Մոլդովան: Պարզ է նաև, որ այս երկրների ուղին երկարատև ու բարդ է լինելու: Ավելին, նրանք կարող են անգամ չհասնել իրենց նպատակին, բայց ներկայումս այս ամենն այդ երկրներին քիչ է անհանգստացնում: Տեսականորեն չեզոքությունը որպես իրենց նպատակ չեն հայտարարել նաև Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ ահա Բելառուսը, չնայած համաձայն սահմանադրության դրույթի, պետք է հասնի դրան, բայց այդ հարցը երբեք էլ չի բարձրացրել: Այդ մասին հայտնեց նաև այդ երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան՝ ասելով, որ այդ հաշվով «ճանապարհային քարտեզ» չկա, և ոչ մի քննարկում չի էլ եղել: Ավելին, նա նշեց, որ երկրի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը անհամատեղելի են չեզոքության սկզբունքների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ սկզբունքների որոշ էլեմենտներ գործնականում ինչ-որ չափով իրականացվում են:

Ամենակարևոր խոչընդոտն այն է , որ նախկին խորհրդային երկրների կողմից չեզոքության կամ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու ձգտմանը անմիջապես ամբողջ ուժերով հակազդում է Ռուսաստանը: Բանն այն է, որ բացասական օրինակը նա արդեն տեսել է: Խորհրդային Միությունը իր գոյության վերջին տարիներին համաձայնեց Կենտրոնական Եվրոպայի երկրների չեզոքությանը, իսկ արդյունքում ստացվեց, որ դրանք բոլորը հետագայում հայտնվեցին ՆԱՏՕ-ում: Մոսկվայում մինչև հիմա չեն հասկանում, որ ագրեսիվ արտաքին քաղաքական հայտարարություններով և գործողություններով ինքն է «հրում» իր նախկին գործընկերներին դեպի ՆԱՏՕ, որն էլ, ի դեպ, այնքան էլ մեծ ցանկություն չունի ընդունել նրանց: Այս ամենով հանդերձ, Կրեմլում հասկանում են, որ նրանց, ովքեր արդեն այնտեղ են՝ վերադարձնել անհնար է, չնայած անգամ այդ դեպքում վերադարձի մտքերը ռուսական ղեկավարությանը հանգիստ չեն տալիս: Պարզ է, որ ՆԱՏՕ-ին արդեն ինտեգրված այս «չեզոք» պետությունները կասկածներ չունեն, թե որտեղ կհայտնվեն Արևելք-Ռուսաստան հակամարտության ծագման դեպքում:

Ներկայումս Մոսկվայի կողմից նման խիստ անցանկալի իրադարձությունների զարգացման կանխարգելման համար ուժը և ժամանակը բավարարում է: Այնպես որ, ցանկացած Արևելյան գործընկերության երկիր կարող է մտածել չեզոքություն ձեռք բերելու մասին այն ժամանակ, երբ ինչ-որ պատճառով կամ անկարող լինելու հետևանքով Ռուսաստանը դրան չի ընդդիմանա: Ամենապարադոքսալը այստեղ այն է, որ նման դեպքերում չեզոքության պահանջը ավտոմատ կերպով արդեն իսկ անիմաստ է դառնում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular