ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարարների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունական ոստիկանությունը Աթենքի կենտրոնական հատվածում Պոլիտեխնիկական համալսարանից ոչ հեռու տեղի ունեցած բախման ժամանակ ձերբակալել է 22 մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Kathimerini-ն։

Ըստ պարբերականի տվյալների՝ 13-ը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել այն բանից հետո, երբ անարխիստները ոստիկանների վրա քարեր եւ այրվող շշեր են նետել։ Թերթը նաեւ հայտնում է, որ բախման հետեւանքով 2 ոստիկան է տուժել։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ցուցարարների մի խումբ հարձակվել  է Հունաստանում իշխող «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատվիրակության վրա, որի կազմում նախարարներ ու պատգաավորներ են եղել։ Կառավարության քաղաքականությունից դժգոհ ցուցարարները սկսել են վիրավորել պատգամավորներին, ջրով շշեր նետել նրանց ուղղությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել։

Շաբաթ օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի Հունաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց Աթենքի Պոլիտեխնիկական համալսարանի աշակերտների ընդվզման 45-րդ տարելիցի կապակցությամբ, որը դաժանաբար ճնշվել էր «սեւ գնդապետների» ֆաշիստական խունտայի կողմից (1973 թվականի նոյեմբերի 17-ին)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular