ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի արձագանքը վիրավորական էր եւ մեծամիտ. Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա ազգային խնդիր է, չի կարելի այդպես վիրավորել մեզ: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարության պաշտոնական Մինսկի աձագանքին:

«Արդեն էական չէ, թե ինչու այս խնդիրն առաջացավ. այս պահին էական չէ, քանի որ սա արդեն ազգային խնդիր է, չի կարելի էդպես, ի՞նչ է նշանակում փողոցային դեմոկրատիա, դա մեր ներքին խնդիրն է: Մինսկի արձագանքը շատ կոշտ էր, անհամաչափ կոշտ էր: Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը պարունակում էր մեր հանդեպ վիրավորանք ու մեծամտություն։ Ու սա վիրավորանք է յուրաքանչյուրիս՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ Երեւանի պատասխանը պետք է լինի համարժեք եւ չուշանա:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի հետ քննարկելու համար։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից ընդհանուր պայմանավորվածություններին հակասող հայտարարությամբ հանդես գալու համար: Մասնավորապես, ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստից հետո նա հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular