ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռադան չի սատարի ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրինագծին. Պորոշենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հանդես է գալիս Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գաղափարի դեմ:
Ինչպես փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Վաշինգտոնում:
«Ռադան չի սատարի այդ օրինագծին: Եկեք դա նույնիսկ չքննարկենք»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը: Պորոշենկոն շեշտել է, որ հիմնական ջանքերը պետք է կենտրոնացնել Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և ավելացրել, որ այդ նախաձեռնությունը մի քանի պատգամավորներինն է:
«Մեր խաղաղ ծրագիրը` Մինսկյան պայմանավորվածությունների իրականացումն է»,- եզրափակել է Պորոշենկոն: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բարձրագույն Ռադայի արտասահմանյան գործերով կոմիտեն աջակցել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման առաջարկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular