ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատատեղերի աճ թե՞ նվազում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտնում ենք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլ: Ցանկությունն առարկայական ու մեծ է, որ գոնե այս անգամ մեր երկրի քաղաքական համակարգից իրապես ու անվերադարձ բացառվեն ընտրական գործընթացների, նախկինից ժառանգված, արատավոր դրսևորումները՝ ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառումը, գաղափարական ու ծրագրային պայքարի ձևական բնույթը, հանրության տարբեր հատվածների միջև ատելության և անհանդուրժողականության սերմանումն ու խորացումը և այլն:
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր անցկացնում, որը տևեց երեք ժամից ավել: Ոմանք սա որակեցին նախընտրական քարոզարշավի յուրահատուկ միջոց, որ վարչապետն արդեն սկսել է իր քարոզարշավը՝ դեռևս պաշտոնական քարոզարշավից մեկ ամիս առաջ: Քննարկված հարցերը բավական շատ էին ու բազմաժանր. Վարչապետը խոսեց գրեթե ամեն ինչից:
Առանձնացնենք հնչեցրած թեզերից թերևս ամենաինտրիգայինը. Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. «Ես հասկանում եմ, որ այդ աշխատատեղերը բոլորը զրոյից չեն ստեղծվել, դրանց մի մասն այն աշխատատեղերն են, որոնք գրանցված չեն եղել և հեղափոխությունից հետո մարդիկ ուղղակի նոր իրավիճակում որոշել են, որ ստվերից պետք է դուրս բերեն»։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, Կառավարությունը չի կարող միակողմանի քաղաքականություն վարել, ընդհանուր խնդիրը Հայաստանի անվտանգության բարձրացումն է և պետք է բոլոր ուժերը և միջոցները կենտորոնացնել այդ ուղղությամբ. «Աշխատանքի խրախուսումը մեր քաղաքականության առանցքն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատունակ են, ոչ թե ակնկալեն, որ իրենք որևէ բան կսատանան Կառավարությունից, այլ Կառավարությունից կստանան աշխատելու իրական հնարավորություններ»։
Այն փաստը, որ վարչապետն ասում է, թե այդ աշխատատեղերի թվի աճը կապված է աշխատողներին գրանցելու հետ, դա այդքան էլ այդպես չէ: Հետևաբար.
Առաջինը` դրանք աշխատատեղեր չեն ոչ մի ձևակերպմամբ` դրանք ներդրումների արդյունք չեն, դրանք տվյալ սուբյեկտի աշխատանքն ընդլայնելու արդյունք չեն, արդյունավետությունը բարձրացնելու արդյունք չեն, այսինքն` ներդրումային միջավայրը բարելավելու, կամ նոր բիզնես, կամ տվյալ բիզնեսում նոր գործառույթներ ստեղծելու արդյունք չեն:
Երկրորդ` դրանք, եթե իհարկե այդպիսիք կան, որ շատ կասկածելի է, կարող են միայն վարչարարության արդյունք լինել, բացարձակապես ուրիշ ոչինչ:
Երրորդ` եթե կան, և իրոք գրանցվել են, ապա` դրան համապատասխան պիտի բյուջեում աճեր եկամտահարկի մասնաբաժինը, իսկ կուտակային հիմնադրամում` համապատասխան ավելացումներ պիտի լինեին, որոնք իրականում չկան:
Եվ վերջինը` այսքան ժամանակ ամեն տեղ մարդկանց միայն կրճատում են, պարգևատրումները պետական ապարատում վերացրել են, անգամ ռազմական ծախսերն են կրճատվել, ի՞նչ բյուջեի եկամուտների ավելացման մասին է խոսքը: Օրինակ կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ ռիսկերն ընդհանրապես չեն գնահատվել: Նշենք մի քանի առավել աչքի ընկած փաստեր՝ Ալավերդու պղնձամոլիբդենայինի աշխատանքների դադարեցումը, Ամուլսարի շինարարության դադարեցումը, Թեղուտի հանքավայրի դադարեցումը, որոնք բավականին ռիսկային են: Թվարկաված աշխատատեղերի կրճատումը հանդեցնելու է պետբյուջեի մուտքերի կրճատում և նրանց ներդրումների խնդիրներն է բերելու:
Ասել է թե, վարչապետը նշված փաստը մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular