ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքականության փոփոխություն չի եղել, քանի որ նման պատվեր չի եղել. Լենա Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը բացատրել է, թե ինչու էին մինչեւ իշխանություն դառնալը պահանջում ԵԱՏՄ–ից Հայաստանի անդամակցության շուտափույթ դադարեցումը, իսկ իշխանություն դառնալուց հետո շարունակում են անդամակցությունը։

Նա այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Երբ հրապարակում հանրահավաքներ էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար քաղաքական պահանջ, պատվեր, որ մենք պետք է փոխենք արտաքին քաղաքականությունը։ Դա է պատճառը, որ արտաքին քաղաքական շրջադարձ մենք չենք անելու»։

Լենա Նազարյանը պնդում է՝ քաղաքացիներն այլ պահանջներ են ներկայացրել. «Քաղաքացիների տված պատվերն այն էր, որ արդարություն հաստատվի, պետական միջոցները չմսխվեն, բացահայտվեն կոռուպցիոն դեպքերը, որոնք տարիներ շարունակ հայտնի են եղել հանրությանը, բայց հետեւանքներ չեն ունեցել»։

Դիտարկմանը, թե գուցե հենց դրա համար էին քաղաքացիները նրանց ԵԱՏՄ–ից դուրս գալու ձայն տալիս, Նազարյանն ասաց. «Նման խոսակցություն չի եղել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular