ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց» օդանավակայանը քանդելու հետ կապված դիսկուրսը վերացել է. Մակունց

ՄՇԱԿՈՒՅԹ

Յոթ կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ. մասնավորապես, վերացել է «Զվարթնոց» օդանավակայանը քանդելու հետ կապված դիսկուրսը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր 6-ամսյա գործունեությունը, նշեց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Փոխարենը քննարկվում է միայն բարեկարգման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքների հարցը»,-ասաց նա:

«Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրվել է նոր շենք 30 տարի անց եւ դրա համար կազմակերպվել է դրամահավաք վերանորոգման համար: Արդեն իսկ փոխանցված է 10 մլն դրամ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա տեղեկացրեց, որ նվազեցվել է դահլիճների վարձակալության վճարը, ներդրվել է դպրոցականների՝ մշակութային օջախներ այցելելու աբոնեմենտային համակարգը, որն արդեն մեկնարկել է: Իրականացվել է Երեւանի պատմության թանգարանի կամարների բացում, ազատում գովազդային վահանակներից, որոնք տարիներ շարունակ աղավաղում էին Հանրապետության հրապարակի տեսքը: Նաեւ Պամտության թանգարանում սկսվել են վերելակի տեղադրման աշխատանքները»,-հայտարարեց Մակունցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular