ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան պատրաստ էողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 22–ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա այսպես է արձագանքել Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին: Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ողջունել ցանկացած համաձայնություն եւ շփումներ, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։  "ՌԴ ԱԳՆ–ն պատրաստ է ողջունել հերթական ռաունդը, եթե կողմերը հանդիպման շուրջ համաձայնության հասնեն։ Եթե հանդիպումը տեղի ունենա եւ կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել", նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Պատասխանելով «բոլորը բոլորը հետ» գերիների փոխանակման Ա դրբեջանի նախաձեռնության մասին հարցին, որը հայկական կողմը մերժել է, Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ընթանում են գլավոր խնդրի՝ հակամարտության կարգավորման հունում։ «Սակայն դրա համար նախատեսվում է համաձայնություն եւ աշխատանք համաձայնության հասնելու համար։ Նախաձեռնությունները հրաշալի են, սակայն դրանք պետք է մշակել, որպեսզի համաձայնությունների վերածվեն»,– նշել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular