ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ն՝ ձեռնտու ընդդիմություն. ի՞նչ են քննարկել ՔՊ–ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու համար: Դրան գումարած՝ վստահություն կա, որ վարկաբեկված կուսակցության քննադատությունների արձագանքը հասարակության մեջ մեծ ոգևորություն չի գտնի ու նստվածք չի տա: Իշխանություններն, ամեն դեպքում, ներքին քննարկումների արդյունքում որոշել են չգնալ նախորդների օրինակով ու չքվոտավորել ընդդիմադիր ուժերի ձայները, բայց որոշում է կայացվել առնվազն չխանգարել հանրապետականներին: Հենց սա է, թերևս, պատճառը, որ քարոզարշավային տրամադրություններում այս անգամ մեծամասամբ բացակայելու է սև–սպիտակ հռետորաբանությունը, ինչը դժվար է ասել մի քանի այլ ուժերի առումով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular