ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 550-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV տեղական հեռուստաալիքը:

Ցնցումներին զգացվել են Քերմանշահի եւ Իլամի նահանգներում, ինչպես նաեւ Բաղդադում եւ Ադրբեջանում: Ավելի վաղ հաղորդվել Էր 361 տուժածների մասին Քերմանշահի նահանգի երեք քաղաքներում Գիլյանգարբում, Կասրում եւ Սերե Պոլե Զոհաբում: Rudaw իրաքյան հեռուստաալիքը հայտնել Է Իրաքյան Քրդաստանում մեկ մարդու զոհվելու մասին, եւս 43 հոգի տուժել են:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը տասը կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում Էր Բաղդադից 150 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular