ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք. Գնացեք մոմ վառեք. Արթուր Բաղդասարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ սեւ ենք, ոչ սպիտակ, մենք ՕԵԿ ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՕԵԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Աշխարհում կան լիքը գույներ, սիրենք աշխարհը, սիրեք գույները, սիրեք երկիրը: Մեր կարգախոսը լինելու է շիրակ քաղաքական պայմաններում արժանանալ ժողովրդի վստահության քվեին:

«Տեղի է ունեցել, հեղափոխություն, 8 ամիս անցել է: 8 ամսում 30 տարվա խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց հնարավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա: Մենք այսօր չենք տեսնում այդ տեսլականը, դրա համար էլ մասնակցում ենք ընտրություններին, ներկայացնում ենք ժողովրդին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանակից շուտ է սկսել քարոզարշավը, Արթուր Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում քննադատությամբ սկսել քարոզարշավը. «Ինչ եղել-եղել է: Մենք քարոզարշավը կազմակերպելու ենք Երեւանում, մարզերում, նաեւ տարբեր սոցիալական խմբերի հետ»,-ասաց նա՝ հավելելով. «Գնացեք մոմ վառեք, խաղաղություն ձեր օջախներին եւ ամենայն բարիք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular