ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակն Ազովի ծովում լրջանում է․ ուկրաինացի դիվանագետը կկանչվի ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կկանչվի ՌԴ ԱԳՆ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия-24-ի եթերում:

Նրա խոսքով` պատճառը ուկրաինական կողմի սադրիչ եւ ագրեսիվ գործողություններն են:

Նա նաեւ ասել է, որ Արեւմտյան երկրները, որոնք ազդեցություն ունեն Ուկրաինայի վրա, պետք է Կիեւին ազդանշան ուղարկեն` ՌԴ-ի դեմ սադրիչ գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Երեկ ուկրաինական մի քանի նավեր Ազովի ծովում հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք եւ չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:

ՌԴ-ն քրեական գործ է հարուցել եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular