ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղի սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար»․ ռուս պաշտոնյա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետությունն արդեն կայացել է, եւ միայն նրա ճանաչման կամ բանակցությունների գործընթացին ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր հասնել հարցի խաղաղ կարգավորման:

– Ըստ Ձեզ, Պուտինի՝ իրար հաջորդող հանդիպումները Ալիեւի, Էրդողանի եւ Սարգսյանի հետ կապվա՞ծ էին միմյանց։ Եւ արդյո՞ք դա որեւէ կապ կարող էր ունենալ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։

– Իհարկե, Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումները նույնանման էին, քանի որ համարվում են մեկ բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասեր։ Էրդողանի հետ հանդիպումն արդեն այլ քաղաքականություն է, որը մեկնաբանելն այնքան էլ հեշտ չէ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում էր կոնֆլիկտի խաղաղ լուծմանը։

Մնացած ամեն ինչն ուղղակի անհանգիստ մտքեր են առաջացնում։

Ինձ թվում է, որ, այսպես կոչված, «հինգ շրջանների» թեման եւս առաջ քաշվեց, որպեսզի ստուգվի հասարակության ռեակցիան։ Ստուգեցին… եւ ես կարծում եմ, որ հիմա բոլորին պարզ է, որ Արցախի սահմանադրորեն հաստատված սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular