ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեգրադացվող անհատներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հասարակության դեգրադացումը երևի թե վատագույն բաներից է, որ կարող է լինել որևէ երկրում որևէ ժողովրդի հետ: Որքան էլ հպարտ լինենք մեր հասարակությամբ, որքան էլ հպարտ լինի այդ հասարակությունը, սակայն նման վտանգ, ցավոք, մենք ունենք: Դրսևորումները մեկը կամ երկուսը չեն, սակայն խոսենք մի երևույթի մասին, որը վերջին տարիներին առավել ցցուն է դառնում: Խոսքը մահվան ու ծննդյան թեմաներով հեգնանքի, չարախոսության ու մանիպուլյացիաների մասին է: Դեռևս նախկինների օրոք, երբ որևէ օլիգարխի, պաշտոնյայի կամ մեծահարուստի ընտանիքում երեխա էր ծնվում, հաճախ կարելի էր շնորհավորանքի փոխարեն վիրավորական արտահայտություններ հանդիպել: Կամ՝ հակառակը, երբ որևէ դժբախտություն էր պատահում, ոմանք սոցցանցերը հեղեղում էին «տարոսը մյուսներին» գրառումներով: Սա արդեն անհանգստացնող չէր, այլ սարսափեցնող, քանզի ոտնահարվում էին արժեքներ, հասկացություններ, որոնցում ավանդաբար մեր ժողովուրդը չափազանց զգույշ է եղել:
 
Թվում էր՝ հեղափոխությունը պետք է նաև մտածողության փոփոխություն բերի, իրոք հանդուրժողականություն բերի: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը, գնալով խորանում են ատելությունն ու անհաշտությունը, չարությունն ու չկամությունը, ատելությունն ու... Մի խոսքով, գնալով անհանդուրժող ենք դառնում միմյանց հանդեպ: Ընդ որում, դա առավելապես հրահրվում է հենց այն ուժի կողմից, որն իրականացրել է թավշյա անունը ստացած հեղափոխությունը: Ընդ որում, անցնելով թույլատրելիի սահմանները, ոտնահարելով հնարավոր բոլոր արժեքներն ու սրբությունները: Այլ կերպ չես անվանի, օրինակ, իշխանության մեջ գտնվող ուժի ներկայացուցչի գրառումը կոնկրետ անձի պաստառի մասին՝ «Մարդ ա մահացել»: Մի կողմ թողնենք կենդանի մարդու մասին նման գրառման բարոյական կողմը, հարցը շատ ավելի հոգեբանական է. տվյալ գրառման հեղինակը ու յուր նմանները հոգու խորքում փափագում են ոմանց մահը, իսկ դա արդեն սարսափելի է, դա լիարժեք բնութագրում է այդպիսիններին: 
 
Զգույշ եղեք, տղերք, մի խաղացեք մահվան թեմայի հետ, մի փափագեք ոչ մի հայի մահը, մի հեգնեք թեման: Դա հասարակության դեգրադացման ամենաուղիղ ճանապարհն է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular