ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ Սահարան, ո՛չ էլ Ատակաման... Ամենաչորային վայրը Անտարկտիդայում է

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Աշխարհի ամենաչոր վայրը Սահարա և Ատակամա անապատներն են:

Իրականում այդպես չէ:

Աշխարհի ամենաչոր վայրը գտնվում է Անտարկտիդայում: Օրինակի համար ասենք, որ եթե որևէ վայրում լինում են տարեկան միջինը 250 միլիմետր տեղումներ, այդ տարածքը համարվում է անապատ: Աֆրիկայում գտնվող Սահարա անապատում տարեկան լինում են 25 միլիմետր տեղումներ, իսկ ահա Չիլիում գտնվող Ատակամա անապատում՝ 0,1 միլիմետր. փաստորեն Ատակաման Սահարայից 250 անգամ չորային է: Եթե խորանաս Անտարկտիդայում, կարող ես հասնել երեք, այսպես կոչված, Մակ–Մերդոյի «չոր դաշտավայրերից» մեկին (Վիկտորիայի, Ռայտի և Թեյլորի դաշտավայրեր): Այս տարածքը կազմում է Անտարկտիդայի մոտավորապես 0,03%–ը և ազատված է սառույցից ու ձյունից: Անտարկտիդայի սպիտակ սառցաժայռերի հարևանությամբ այս տարածքը կարծես սև կետ լինի: Այստեղ արդեն 8 միլիոն տարի փչում է կատաբատիկ քամի (մոլորակի ամենաարագ քամին, որի արագությունը երբեմն հասնում է 320 կիլոմետր/ժամի), որը և չորացնում է օդը: Այս քամին առաջանում է սառը և խիտ օդի ծանրության ուժի ազդեցությամբ մեծ արագությամբ ներքև իջնելով, որի արդյունքում 100 %–ով գոլորշիանում են ճանապարհին հանդիպած ձյունը, սառույցն ու ջուրը: Ջերմաստիճանը այստեղ երբեմն հասնում է մինչև –50 աստիճանի ըստ Ցելսիուսի, իսկ տարվա 4 ամիսը այստեղ բևեռային գիշեր է: Ասենք, որ «չոր դաշտավայրերի» որոշ հատվածներում արդեն երկու միլիոն տարի է՝ տեղումներ չեն եղել: Չնայած դրան, դաշտավայրերում այնուամենայնիվ ջուր կա՝ աշխարհի ամենաաղի լճերի տեսքով: Քանի որ երբեմն այս տարածքներում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 0, լճերի ջրերը որոշ տեղերում հալվում են՝ տարածքին տալով տրոպիկական հանգստավայրի տեսք: Անգամ ամենախոշոր լճերում բևեռախույզները զբաղվում են դրայվինգով: Ասում են, որ լճերից մեկի հատակին սատկած փոկ կա, որը երևում է , երբ ջուրը հալված է լինում: Թե որտեղից է այն հայտնվել այստեղ, անհայտ է: Այս սատկած փոկին չհաշված՝ այս տարածքում կենդանական և բուսական աշխարհ համարյա չկա: Եղանակը այստեղ այնքան խստաշունչ է, որ անգամ բակտերիաների քանակն է սահմանափակ: Ի դեպ, սա այնքան դուր է եկել աստղագետներին, որ նրանք մարսագնացներն այստեղ են փորձարկում՝ համարելով, որ բացի այն, որ այստեղ կյանք չկա, նաև այստեղի եղանակային պայմաններն են նման մարսայինին: Այստեղ չնայած կյանքը շատ սակավ է, բայց այնուամենայնիվ կա՝ բակտերիաների և ջրիմուռների տեսքով: Այստեղ ավազը սառչում է բետոնի պես և առաջացնում ցանցանման նախշ, որի խորքում էլ հենց լինում է թեթև խոնավություն: Հենց այդտեղ էլ ապրում են միաբջիջ ջրիմուռները, որոնց, բացի խոնավությունից, մի քիչ էլ լույս է պետք: Իսկ որտեղ կա ջրիմուռ, լինում են նաև նրանցով սնվողներ: Դրանք երեք տեսակի միկրոսկոպիկ՝ մեկ միլիմետրից փոքր չափերի որդեր–նեմատոդներ են: Ահա և այս տարածքի ամբողջ օրգանական աշխարհը: Ի դեպ, չմոռանանք նաև այնտեղ գտնվող բևեռախույզներին: 

Պարզ է, որ Մակ–Մերդոյնում զբոսաշրջիկ չկա: Անգամ շատ ցանկանալու դեպքում դա համարյա անհնար է, քանի որ այդտեղ հասնելու համար մոտավորապես 50 կիլոմետր քայլել է պետք: Անգամ ուղղաթիռի և ինքնաթիռի համար է վտանգավոր այստեղ վայրէջք կատարել: Բայց ցանկացած դեպքում այստեղ էլ հիշարժան վայրեր կան: Օրինակ, ինչքան էլ զարմանալի լինի, այստեղ կարելի է սելֆի անել Լենինի կիսանդրու հետ, որըը գտնվում է խորհրդային բևեռախույզների՝ 1958 թվականին հիմնադրած, բայց ընդամենը երկու շաբաթ անց լքված կայանում: Հավանական է համարվում, որ կայանի փակման պատճառը եղել է մի շատ պարզ բան՝ այնտեղ ոչինչ չկա անելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular