ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Յոլյանն ակնկալում է, որ գազի նոր գինը հայտնի կդառնա մինչ Մեդվեդևի այցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը խորհուրդ տվեց լրագրողներին գազի սակագնի հետ կապված կանխատեսումների շուրջ իրեն հարցեր չտալ: «Կանխատեսումներով ինձ մի դիմեք»,- ասաց Յոլյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանում հայտարարելո՞ւ է գազի գնի նվազեցման մասին:
«Ես սպասում եմ, որ ավելի շուտ կասենք»,- հակիրճ ասաց նախարարը և հորդորեց, որպեսզի բանակցությունների ընթացքի վերաբերյալ, երբ չկա շոշափելի արդյունք, իրեն հարցեր չտալ:
Ի դեպ, Մեդվեդևը Հայաստան է ժամանելու ապրիլի 7-8-ին:
Դիտարկմանը, որ ինքն ավելի վաղ հայտարարել էր, թե մինչև ապրիլի մեկը գազի գինը կհայտարարվի, Յոլյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ մինչև ապրիլի մեկը կլինի պատասխան, և գործընթացն ընթանում է, աշխատանքներն իրենց հետ տարվում են»,- ասաց նա:
Միաժամանակ, Յոլյանն ասաց, որ իրեն դեռևս գազի գնի վերաբերյալ բան չեն ասել, ուստի չի կարող տեղեկացնել՝ ճի՞շտ են, արդյոք, մամուլում տարածված լուրերը, ըստ որոնց, ՌԴ-ն գազի գինը նվազեցնելու է 12 տոկոսով:
Յոլյանը չհամաձայնեց նաև լրագրողների այն կարծիքին, որ Հայաստանը, կարծես, խեղճանում է Ռուսաստանի առաջ: «Ի՞նչ առումով է Հայաստանը խեղճանում: Հայաստանն այսօր բանակցային կողմ է այդ դաշտում: Ես ձեզ բացատրում եմ, որ գնում են բանակցություններ, գազի գինն ինչ կլինի, բոլորդ կիմանաք: Հիմա դուք հարց եք տալիս՝ ինչո՞ւ է խեղճանում: Ես խեղճացող չեմ անգամ ձեր առաջ»,- ընդգծեց նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular