ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական «դամբարանից» փախուստի դիմած Հմայակ Հովհաննիսյանը կրկին բերման ենթարկվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական դաշտում կրկին անգամ հայտնվելու փորձ արեցին այնպիսի մարդիկ, ովքեր արդեն վաղուց հանգչում են «քաղաքական դամբարանում»: Այս անգամ խոսքը բոլորիս հայտնի քաղաքական դիակ Հմայակ Հովհաննիսյանի մասին է, ում ես նախընտրում եմ անվանել «օճառ Հմայակ»: Տվյալ անձնավորությունը բոլորին հայտնի է , որպես ամենա կեղծավոր քաղաքական գործիչներից մեկը, ով տարիներ շարունակ քծնել է նախկին իշխանություններին, և որոշակի գումարի դիմաց ելույթներ ունեցել: 
Նորընտիր խորհրդարանի վերաբերյալ վերջերս տրված իր հարցազրույցի ժամանակ այս «քաղաքական թյուրիմացությունը» իր դիրքորոշումը հայտնեց խորհրդարանական ուժերի վերաբերյալ , ինչով վիրավորեց և կասկածի տակ դրեց ՀՀ քաղաքացու ընտրությունը: Կցանկանամ հիշեցնել, որ անցյալում վերոհիշյալ անձնավորությունը օրերով հերթ էր կանգնում ԲՀԿ շտաբում ընտրական ցուցակում հայտնվելու համար, բայց քանզի ԲՀԿ ղեկավարը լավ գիտեր Հովհաննիսյանի ով լինելը թույլ չտվեց նմանատիպ մարդու մուտքը ԱԺ: Այս ամենից հետո Հովհաննիսյանը , ժողովրդի լեզվով ասած , «վառված մնալով» Ծառուկյանից, պարբերաբար իր հրապարակումներում քննադատում է ԲՀԿ-ին, չներկայացնելով որևէ պատճառ: Ուշագրավն այն է, որ իր կյանքի տարբեր հատվածներում Հմայակը դիմել է Ծառուկյանին և ստացել օգնություն: Կան տեղեկություններ , որ իր մոր թաղման ծաղսերը հոգացել է հենց Ծառուկյանը: Ուղղակիորեն անհասկանալի է , թե մարդ ինչքան ստոր պետք է լինի, որ այդքանից հետո անհիմն մեղադրանքներով հանդես gա իրեն ձեռք մեկնած մարդու հասցեին: Ինչևէ այս ամենի միակ դրական կողմը այն է, որ մեր հանրությունը վաղուց արդեն գիտի Հմայակի ով լինելը, և լուրջ չի վերաբերվում այս ստահակի խոսքերին , այդ իսկ պատճառով Հմայակի քաղաքական դաշտ վերադառնալու փորձը կրկին տապալվեց և դա օբյեկտիվօրեն օրինաչափություն է դարձել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular