ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հմայակ Հովանիսյան քաղաքական ուրվականից գարշահոտ է փչում․․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անտոն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամենից տհաճ «հարությունը» քաղաքական դիակների մոտ է լինում, քանի որ նրանք ոչ միայն հիշեցնում են իրենց մահացած գայակերպը, այլև իրենց դիակային գարշահոտն են տարածում շուրջբոլորը։ Այս հարցում աննման է Հմայակ Հովհաննիսյանը, ով այն աստիճանի է կտրված իրականությունից, որ անգամ նոր իրականության մեջ է շարունակում դրսևորել իրեն այնպես, ինչպես կպահեն տարիների առաջ։ 
Հմայական Հովհանիսկյյանի անունը մշտապես եղել է ուրացող, ճամբարափոխ, անսկզբունքային բառերի հոմանիշը։ Ու մշտապես նա ջանք ու եռանդ չի խնայել դա ապացուցելու համար։ Անգամ բարոյական ֆակտորը այս մարդու մոտ զրոյական աստիճանի վրա դրված, քանի որ նրա համար չկան այդօրինակ արժեքներ, նրա համար կա միայն «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքի բացարձակությունը։ 
Բավական է մի շտրիխային հիշատակում անել, ու Հմայակը ամբողջովին կտեղավորվի այս ձևաչափի մեջ։ Նա իր անհադաբաշխ ու, ինչպես նշվեց, ոչ ադեկվատ ելույթներում առանձնակի թիրախավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Ամենքին է հայտնի Հմայակի՝ տարիներ առաջ գործադրած եռանդը ԲՀԿ-ի ցուցակով խորհրդարան գնալու հարցում, որը սակայն չեղավ ի ուրախություն մեզ և ի դժբախտություն Հմայանկի։ Այս հանգամանքը, սակայն, այնքան խորն է խոցել վերջինիս, որ իր տարիները նվիրել է Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած քաղաքական թիմի հասցեին զրպարտախոսությամբ զբաղվելուն։
Հիմա էլ նոր իրողության մեջ շարունակում է նույնը՝ մառանալով, որ մի ժամանակ երդվում էր Ծառուկյանի անունով։ Բայց դա էլ դեռ մի կողմ, բարոյական զսպաշապիկի բացակայությունն է թերևս մոռացնել տալիս այն պարզ մարդկային հանգամանքը, որ հենց Ծառուկյանն է հոգացել իր մոր թաղման ողջ ծախսերը․․․․
Ինչևէ, Համայակի նման մարդիկ տեղ չունեն ոչ միայն Ծառուկյանի քաղաքական թիմում, որը տարիներ շարունակ իր ծավալած գործունեությամբ կարևորագույն դերակատարում է ունեցալ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտի ձևավորման գործընթացում, ոչ միայն տեղ չունեն քաղաքականության ու քաղաքագիտության մեջ, այլև այս նոր իրողություններում նրաք որպես «դիակներ» էլ չեն կարող գոյություն ունենալ։
Խորհուրդ կտանք, որ այսպիսիք ընդունեն այս կարևորագույն փաստերը և հանդեն դիակի տրամաբանկան վերջաբանին՝ լռեն ընդմիշտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular