ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էժանագին հակաքարոզչություն իրականացնող լրատվականներն ու քաղաքական ուժերը պետք է վերադառնան ռացիոնալության դաշտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր «Ժամանակ» օրաթերթն ամբողջությամբ իր ռեպերտուարի մեջ էր, երբ հրապարակվեց մի իբր թե հայտարարություն, թե ոմն Զարուհի Սարգսյան, ով հանդիսանում է «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն, պնդում է, թե «Եվրոմոթորս» ընկերությունը չի կատարել իրենց նկատմամբ ֆինանսական պարտավորությունները: Քաղաքական ենթատեքստն այս ամենի մեջ նշմարվեց այն ժամանակ, երբ շահարկվեց «Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր Գագիկ Ծառուկյանի անունը: Նախ նշենք, որ պայմանագրի շրջանակներում ներքոնշյալ քոնսթրաքշնը, 2016 թվականին, «Եվրոմոթորս» ընկերությունից ստացել է 3.280.000 ԱՄՆ դոլար գումար և չունի ոչ մի պարտավորվածություն /այս մասին, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը /: Հատկանշական է, որ այդ գումարը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է փոխանցել, այլ ընկերությունը որտեղ նա բաժնետեր է և այս համատեքստում էլ ակնհայտ են դառնում հոդվածագրի և հերյուրանքի հեղինակի իրական մտադրությունները՝ հերթական անգամ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, շոշափել Գագիկ Ծառուկյանի անունը: 
Արձանագրենք, որ «դիժուրնի» ստոր, կանխամտածված հակաքայլը տապալվեց, քանի որ իրական հանգամանքները ի հայտ եկան: Բացի այդ նման դեպքերում, եթե անգամ հիմնավոր փաստարկներ չկա, ապա այդօրինակ հայտարարություններով իրավապահ մարմիններին են դիմում, ոչ թե լրատվականներին: Այս հանգամանքը ևս կասկածի տեղիք է տալիս: 
Ինչևէ կարծում ենք ժամանակն է, որ կեխտոտ հակաքարոզչություն իրականացնող լրատվականներն ու քաղաքական ուժերը վերադառնան ռացիոնալության դաշտ և փորձեն իրենց գործողություններում օբյեկտիվ և ադեկվատ լինել, հակառակ պարագայում, նմանատիպ ապատեղեկատվությունները և արդյունք չեն տալու և վարկաբեկելու են հենց հեղինակներին, քանի որ դաշտը չափազանց պարզեցված է և ակնհայտ է, թե քամիները որ ուղղությամբ և ուր են փչում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular