ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարուհի Սարգսյանը կեղծիքի մրջոցով փորձում է գումար կորզել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էնջի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես միշտ, այսօր էլ աչքի անցկացնելով համացանցի լրատվական սարդոստայնում տեղ գտած «թեժ» լուրերին, նկատեցի «Ժամանակ» օրաթերթի «սապոն» լրագրողների կողմից գրված և համացանցում տարածված հերթական ճղճիմ ու անստույգ հոդվածին: Նրանում մասնավորապես նշվում էր, որ «Եվրոմոթորս» ընկերության, որի բաժնետեր է Գագիկ Ծառուկյանը, սակայն բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև, որի տնօրենն է Զարուհի Սարգսյանը, կնքված պայմանագրի համաձայն նախատեսված գումարն ամբողջությամբ չի վճարվել: Սա ուղղակի ապատեղեկատվություն է, քանի որ նյութի հրապարակումից րոպեներ անց, Իվետա Տոնոյանը, ով ի պաշտոնե Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է, պաշտոնապես հերքեց այդ լուրը և հավելեց, որ պայմանագրով նշված գումարը վճարվել է դեռևս 2016թ.-ին: Սա արդեն փոխում է ամեն ինչ, և մեզ ստիպում հասկանալ միայն մի բան, որ Զարուհի Սարգսյանը անձնական նկատառումներից ելնելով, ամեն կերպ փորձում է շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը՝ ինչ-որ կերպ իրեն «տեսանելի» դարձնելու հանրության առաջ: 
Հաշվի առնելով նշված գումարի չափը՝ պարզ է, որ իրականությանը չի համապատասխանում այս ամենը, քանի որ նման գումարը ստանալու համար առնվազն պետք է դիմել դատարան, իսկ նա ուղղակի հայտարարություն է տարածել համացանցում՝ ինչը ոչ այդքան լուրջ է նման պարագայում: Ուստի մտածել, որ սա կրկնակի գումար ստանալու փորձ է կամ ուղղակի պատվեր ինչ-որ անհաջողակի կողմից, միանգամայն ընդունելի է : 
Հորդորում եմ բոլորին լինել ճշտախոս, չտարածել իրենց երևակայության արդյունքում ծնված լուրեր, իսկ նյութեր հրապարակելիս՝ օգտվել հավաստի աղբյուրներից:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular