ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ Մուկուչյանի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։

Ըստ ԿԸՀ՝ կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ըստ կուսակցությունների հետեւյալն է՝

ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 կամ 0,68 տոկոս,

ՀՅԴ - 48816 կամ 3,88 տոկոս,

«Իմ քայլը»,  դաշինք - 884864 կամ 70,42 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80047 կամ 6,37 տոկոս,

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 կամ 0,51 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4121 կամ 0,33 տոկոս,

«Մենք» դաշինք - 25176 կամ 2 տոկոս,

«Օրինաց երկիր» - 12393 կամ 0,99 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական  կուսակցություն - 22868 կամ 1,82 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:

Անճշտությունների գումարային չափը 405 է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular