ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրաբույժները 40 դանակ են հանել Հնդկաստանի բնակչի ստամոքսից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի բնակիչը մի քանի տասնյակ դանակ Է կուլ տվել վերջին երկու ամսում, դրանք հանելու համար վիրաբուժական միջամտություն Է պահանջվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա մետաղական իրեր ուտելու անհաղթահարելի ցանկանություն Է զգացել: Նույնիսկ մեզ՝ փորձառու վիրաբույժներիս համար Էլ սարսափեցնող Էր ստեղծված իրավիճակը»,- բժիշկներից մեկի խոսքը մեջբերում Է CNN-ը:

Բժիշկները երկու օր վիրահատություն Էին պլանավորում, իսկ բուն բուժընթացը տեւել Է հինգ ժամ:

Հիվանդի ստամոքսում գտել են, մասնավորապես, ծալովի դանակներ, որոնք դարսած վիճակում հասել են 17,5 սանտիմետրի: Որոշ դանակներ եղել են ծալված, մյուսները՝ բացված վիճակում, իսկ մի քանիսն արդեն սկսել Էին ժանգոտել:

Վիրահատությունն անցել Է հաջող, բայց 42-ամյա հիվանդը կարող Է հվիանդանոցից դուրս գալ սոսկ հոգեբույժի մոտ հետազոտվելուց հետո:

Տղամարդն ինքը չի կարողացել բացատրել, թե ինչու Է դանակներ կուլ տվել՝ հավաստիացնելով, որ այլեւ դա չի անի:

«Չգիտեմ, թե ինչու եմ դա արել: Ինձ պարզապես դուր Է գալիս դրանց համը, ես դրանով տարվեցի, ինչպես ոմանք գինեմոլ են դառնում: Ես հայտնվել եմ նույն իրավիճակում»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular