Ստրասբուրգի հրաձգի հարազատներից մեկին մեղադրանք է առաջադրվել. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում հրաձգություն կազմակերպած Շերիֆ Չեկատի հարազատներից մեկին, հաղորդում է BFM հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Չեկատի հարազատը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական հանցավոր խմբավորումների հետ կապերի, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և այլ անձանց փոխանցելու համար: Կասկածյալը ձերբակալվել է դատախազության պահանջով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ Չեկատը քաղաքի կենտրոնում գտնվող սուրբծննդյան տոնավաճառի մոտ կրակ էր բացել անցորդների ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Դեկտեմբերի 13-ի երեկոյան Չեկատը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ:
Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 10-ը: