ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկային արժեհամակարգից զուրկ «պալաչանմանները» առհասարակ անընդունելի են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ լուրերը երեկ ողողեցին ողջ համացանցը, ինչը ամենևին էլ զարմանալի չէ, սակայն զարմանալի և նույնչափ զվարճալի է, որ այդ ամենի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանը և նշում, որ քննչական կոմիտեում իր ներկայացրածը սխալ է ընկալվել, միառժամանակ անտեղի շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը։ Պալաչը, ում անունը բազմիցս կապվել է տղամարդու չկայացած տեսակի հետ, հերթական անգամ հանդես է եկել անհեթեթ հայտարարությունով կապված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող անվճար ուղևորափոխադրումների հետ, հավանաբար մոռանալով, որ նախկինում նմանատիպ հայտարարությունների համար ծնկաչոք ներողություն էր խնդրում Գագիկ Ծառուկյանից և իր հայտարարություններում նշում անվճար երթուղու կարևորությունը։
Պալաչը իր «անկայուն» և «ստոր» տեսակը հանրությանը ապացուցել է դեռ շատ վաղուց, երբ միտումնավոր քայլերով իր ընկերությունը տարավ դեպի սննկացման, ով ամեն ինչ արեց իր կաշին փրկելու և խոշոր գումարներ շորթելու համար, սակայն հարազատ ծնողներին թողեց անօթևան, ով իր մերձավորներին կանգնեցրեց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ և «թռավ» երկրից։Եվ դեռ այսքանից հետո, մարդկային արժեհամակարգից զուրկ այս անձնավորությունը համարձակվում է իր այսօրվա հայտարարություններում անդրադառնալ Գագիկ Ծառուկյանին, ով առանց որևիցէ շահի Պալաչի կողմից ստեղծած վերոնշյալ բոլոր անհարմարություններին լուծումներ տվեց։
Հուսանք, որ բավականին սեղմ ժամկետներում քնչական կոմիտեում հարուցված գործը կբացահայտվի և հանրությունը կիմանա այն ստոր անձի անունը, ով անհեթեթ հայտարարություններ անելով փորձում է ավելորդ լարվածություն ստեղծել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular