ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոլորտից անտեղյակները չպետք է այլ կերպ մեկնաբանեն Մուլտի գրուպի տարածած հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեռևս ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հայտարարվեց երկրում տնտեսական հեղափոխության անհրաժեշտության և դրա մեկնարկի մասին:
Տնտեսական հեղափոխությունը այսօր մեր երկրի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, դա գիտակցելով Ծառուկյանը հայտարարեց նաև արդյունաբերական մեծ քաղաքի ստեղծման մասին: Եվ ահա արդյունաբերական քաղաքի ստեղծման սկիզբը արդեն դրված է՝ բացվել են մի շարք գործարաններ, որոնք աշխուժացնում են երկրի տնտեսությունը, նպաստում արդյունաբերության զարգացմանը: Երեկ «Մուլտի գրուպ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը լրատվականներին ներկայացրեց վերջին երեք ամիսներին Գագիկ Ծառուկյանի հանձնարարաությամբ կոնցեռնի կողմից իրականացված աշխատանքները։ «Մուլտի գրուպ կոնցեռնի» կողմից արված հայտարարության կարևորագույն ենթակետերից մեկն էլ այն էր, որ ցեմենտի բացթողման արժեքը կրճատվում է 20 տոկոսով: Սա իհարկե շատ կարևոր քայլ է, որը մի շարք դրական հետևանքներ է ունենալու, առաջին հերթին նպաստելով բնակարանաշինությանը:
Սակայն դեռևս կան մարդիկ որոնք ինչ-ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով փորձում են այս ամենը այլ լույսի տակ ներկայացնել: Այս անգամ խոսքը գնում է Ստյոպա Սաֆարյանի մասին, ում արած ֆեյսբուքյան գրառումը մեղմ ասած հեռու է իրականությունից: Դժվար է ասել նրա կողմից իրականության բացահայտ խեղաթյուրումը ինչ նպատակ է հետապնդում, սակայն դա շատ էժանագին ու անարժեք քայլ է: Քանզի ֆեյսբուքյան պատին գրված տողերը ոչ մի արժեք չունեն, կարևորը այն գործն է, որը արվում է: Իսկ նման մարդկանց պետք է ուղղակի խորհուրդ տալ չփորձել փնովել ուրիշի արած գործը և չլինել երախտամոռ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular