ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հեղափոխություն» եզրույթի մասին գաղափար չունեցող մարդկանց խորհուրդ կտանք չարտահայտվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուտով 2018 թվականը մոտենում է իր ավարտին և բոլոր խոշոր կազմակերպությունները ամփոփում են իրենց կատարած աշխատանքները և պատրաստվում հաջորդ տարվան: Նման ամփոփիչ հաշվետվություն ներկայացրեց նաև «Մուլտի գրուպ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կոնցեռնի վերջին մի քանի ամիսների աշխատանքը:
Շեշտադրվեցին մի քանի կարևոր և առանցքային հարցեր, որոնք վերաբերում են «Արարատ» ցեմենտ ընկերության արդիականացմանը՝ առանց որևէ աշխատատեղի կրճատման, ինչպես նաև ցեմենտի բացթողման արժեքի կրճատմանը: Այսինքն՝ սա նշանակում է, որ ցեմենտի վաճառքի գինը 2019 թվականի հունվարի 1-ից 1 տոննայի համար կլինի ոչ թե 50.000 ՀՀ դրամ, այլ 40.000 ՀՀ դրամ ՝ ներառյալ ԱԱՀ: Այս փաստով պայմանավորված՝ երկրի տնտեսության մեջ տեղի կունենան դրական փոփոխություններ մի քանի առումներով՝
1. Մատչելի ցեմենտ նշանակում է ցածր ինքնարժեքով բնակարաններ ու առավել մատչելի հիփոթեք: Այսինքն՝ ապահովվում է բնակարանաշինության հարցը:
2. Արտագաղթի նվազում և հակառակը՝ ներգաղթի դեպքում, քանի որ բնակարան ձեռք բերելը կլինի ավելի քան արագ և հեշտ:
Սա տնտեսական հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ 
Այս մասին արդեն խոսվել է բոլոր լրատվամիջոցների կողմից՝ հենց այսօրինակ շեշտադրմամբ: Սակայն որոշակի հակամեկնաբանություններ ևս արվեցին, որոնցից կարելի է անդրադառնալ Ստյոպա Սաֆարյանի արված անհիմն հայտարարությունը, որով նա փորձեց այս տարեվերջյան ամփոփումը տանել այլ ուղղությամբ և փորձեց իր բոլորովին այլ «ռակուրսից» արված կածիքն արտահայտել: 
Իսկ «Մուլտի գրուպի» ղեկավարի կողմից ներկայացված հայտարարությունը իրականացված փաստերի արձանագրություն է և պետք չէ տնտեսությունից ու տնտեսական հեղափոխություն եզրույթի մասին պատկերացում չունեցող մարդիկ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular