ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲՀԿ-ն ևս կներկայացնի փոխխոսնակի իր թեկնածուին․արհեստածին լարվածության իմիտացիա ստեղծելն անիմաստ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտահերթ ընտրություններից հետո հաջորդ տրամաբանական քայլը ղեկավար մարմինների պաշտոնակատարների նշանակումն է և հետևաբար քննարկվում ու շրջանառվում են այս կամ այն ուժի ներկայացուցչի ու թեկնածուների անունները։ 
Օրենսդիր մարմնի ղեկավարները` ԱԺ նակագահն ու նրա տեղակալները , ըստ «դոնթի» բանաձևի են բաշխվելու։ Հենց այս նույն բանաձևի համաձայն՝ ընդդիմությունը ԱԺ փոխնախագահի մեկ տեղ պետք է ունենա։ Այսինքն՝ այս թեկնածուն տրամաբանորեն պետք է լինի կամ «Լուսավոր Հայստան» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 
Այս կուսակցություններից առաջինը՝ ԼՀԿ-ն, արդեն հայտնել է իր միակ թեկնածուի անունը։ Վերջինս ԱԺ փոխնախագահի պաշտոնում տեսնում է Մանե Թանդիլյանին։ Սա բնական ու օրինաչափ երևույթ է և սահմանադրական իրավունքի իրացում։ 
Բայց հետաքրիրն այն է, որ որոշ պոռոտախոս լրատվականներ որոշեցին, որ եթե ընդդիմադիր ուժերից մեկն ունի թեկնածու, ուրեմն մյուսը «խուճապի՞» մեջ է։ Սա որքան էլ պարզամիտ մեկնաբանություն լինի, հարկ ենք համարում փաստել, որ եթե ԼՀԿ-ում կա մեկ թեկնածու, ում փորձառությունն ու հմտությունները կարող են համարժեք լինել այդ բարձր պաշտոնին, ապա ԲՀԿ-ում շրջանառվում են մի քանի նման հմտությունների ու փորձառություն ունեցող մի քանի թեկնածուների անուններ։ Որոնցից մեկն անշուշտ պահանջված ժամկետներում կառաջադրվի խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ ուժ համարվող ԲՀԿ-ի՝ փոխխոսնակի թեկնածու։ Սա ոչ միայն իրավունքի իրացում է, այլև՝ 
ժողովրդի վստահության քվեի նկատմամբ պարտականություն։
Հետևաբար՝ այս բնականոն գործընթացը այլ կերպ մեկնաբանելն առձնվազն տկարամտություն է, կամ անտեղի աղմուկ բարձրացնելու հետին նանպատակ ունեցող քայլ։
Ի վերջո՝ կուսակցություններն էլ թող ունենա իրենց թեկնածուներին և թող արժանին անցնի։ Այլևս հրաժարվել է պետք «աղմուկ ոչնչից» ձևաչափով գործելաոճից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular