ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իր ընկերներին «քցելը» Պալաչը համարում է հաջողության գրավական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էնջի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորս էլ հիշում ենք «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանին, ով առավել հայտնի է որպես աբովյանցի Պալաչ, ով բավականին երկար ժամանակ է ինչ սնանկ է ճանաչվել: Ընկերությունների սննկացմանը նա տալիս է պարզաբանում, որ իբրև թե պատճառը Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներն են, որոնք սպասարկում են նույն՝ Երևան-Աբովյան,Երևան-Չարենցավան միջքաղաքային երթուղին: Բայց սա միայն նրա կարծիքն է, որի հետ համամիտ չեն անգամ նրա վաղեմի ընկերները, ովքեր նոր փաստեր են արձանագրում: Ընկերների տված հարցազրույցներից պարզ է դառնում, որ Արթուր Հարությունյանը տարիներ առաջ կնքել է պայմանագիր չինական կազմակերպություններից մեկի հետ և 4 միլիոն դոլլարին համարժեք գումարով ձեռք է բերել չինական արտադրության ավտոբուսներ, որն էլ պարտավորվել է վճարել պայմանագրի կետերին համապատասխան ժամանակահատվածում: Սակայն նա գումարը չի ծառայեցրել նպատակին, չի վճարել այն և այն օգտագործել է ցոփ ու շվայտ կյանքը վայելելու համար: 
Միտումնավոր գնալով դեպի սնանկացում նպատակ է ունեցել, որպեսզի խուսափի նշված պայմանագրի պարտավորություններից: Եվ այսքանն էլ բավարար չէ՝ նա հայտնվում է ահռելի վարկերի տակ և դրան զուգահեռ գրավի տակ է լնում նաև իր ողջ ունեցվածքն, այդ թվում նաև հայրական տունը:
Ընկերների հավաստմամբ նա իր ամբողջ ունեցվածքը վատնել է խաղատներում և թակարժեք մեքենաներ, տներ գնելու վրա: Տեսանյութից պարզ է դառնում, որ նա ստախոսի նման է պահել՝ թողնելով, որ իր փոխարեն պատասխան տան մնացած բոլորը, ովքեր կանգնած են եղել ամեն դժվարին պահին:
Որոշ ժամանակ անց նրա բանկային պարտավորությունները չկատարելու պատճառով «Առեքսիմ» և «Պրոմեթեյ» բանկերը գրավի տակ գտնվող ամբողջ գույքը առգրավվեցին՝ ծնողներին թողնելով անտուն: Սակայն այս ամենի կողքով անտարբեր չի անցնում Գագիկ Ծառուկյանը և նրա ծնողներին ետ է վերադրաձնում հայրական տունը, ավտոլվացման կետը և բենզալցակայանը, որոնք ետ գնել էր այդ նույն բանկերից:
Նոր բացահայտուներից, որոնք անում են նրա ընկերները, հիմք են տալիս այն ամենին, որ նա «քցել է» իր ընկերներին և թողնելով անելանելի վրճակում՝ հեռացել երկրից:
Դե այս փաստերից հետո հնարավոր չէ հավատալ նրա ոչ մի խոսքին, որը փոխանցել է լրատվամիջոցներին՝ հեռախոսազրույցի ընթացքում:
Չի կարող գտնվել մի մարդ, ով ասի թե Պալաչը ազնիվ տղա է և իր ընկերների ներկայացրած փաստերը կհերքի: Ստախոսությունը և ստորությունը Պալաչի արյան մեջ է անցել վարակի պես և դժար թե հնարավոր լինի ազատել նրան այդ վարակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular