ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի համար անգամ ընկերությունը գրոշի արժեք չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բավականին երկար ժամանկ է շոշափվում է Պալաչ մականունը կրող անձի անունը, ով պարբերաբար հանդես է գալիս լրագրողների հետ իր ունեցած հեռախոսային զրույցներով:
Պալաչը՝ ով հանդիսանում է «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների նախկին սեփականատերը, տարիներ առաջ յուրացնելով իր բիզնեսներից եկող շահույթները, ժամանակին չի կատարել իր վարկային պարտավորությունները, որի հետևանքով բանկը նրա ողջ ունեցվածքը առգրավել է:Այս ամենի մասին շատ է խոսվել, սակայն համացանցում կա մի տեսանյութ, որտեղ Պալաչի ընկերները պատմում են նրա շռայլ կյանքի մասին և այս դեպքերի հետ կապված ներկայացնում էին սկանդալային մանրամասներ:
Ըստ նրա ընկերների հավաստման՝ Պալաչը իր բիզնեսներից ստացված ողջ եկամուտը ծախսում էր իր հանգստի և գերշքեղ մեքենաների ու բնակարանների վրա, ինչպես նաև գումարների մեծ մասը յուրացնում էր խաղատներում մոռանալով, որ բիզնեսում կա ևս պարտավորություններ: Ընկերներից մեկը, ով նաև հանդիսանում էր «Տրանս Կոմֆորտ» ընկերության տնօրենը, պատմում էր, որ Չինական այն կազմակերպությունը, որը պատռաստվում էր գումարներ տրամադրել Պալաչին իր նախաձեռնած գործը սկսելու համար, նրանից որպես երաշխիք պահանջել էր ներկայացնել խոշոր սեփականություն: Ահա այդ ժամանակ Պալաչը դիմել էր ընկերոջը, օգնություն էր խնդրել, ով էլ չեր մերժել նրա խնդրանքը և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունը որպես նվիրատվություն հանձնել էր Պալաչին, բայց այն պայմանով, որ Պալաչը այդ ընկերության նկատմաբ ոչ մի իրավունքներ չունի: 
Սակայն այս ստահակի համար անգամ ընկերությունը գրոշի արժեք չունի: Խաբեությամբ տիրանալով այդ ընկերությանը, ինքնին տարել է սնանկացման և իր ընկերներին դրել է անելանելի վիաճակի մեջ: 
Այսքանից հետո նա համարձակվում է ձայն հանել և մեղադրանքներ հնչեցնել այն անձանց հասցեյին, ովքեր նրան անընդմեջ օգնել են դուրս գալ վատ իրավիճակներից: Հուսանք գոնե ընկերների արձագանքից հետո նա մի փոքր ամոթի զգացում կունենա և վերջ կտա իր այս խեղկատակի կերպարին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular