ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի նմաններին չպետք է դարձնել հակաքարոզչության գործիք...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Վերջին օրերին լրատվականներից որոշների հետաքրքրվածությունը Պալաչ մականվամբ Արթուր Հարությունանի նկատմամբ տարօրինակ է, քանի որ նման փտած արժեհամակարգ ունեցող մարդուն անդրադառնալն է անգամ տհաճ: Ինչևէ այդ ստորը, Հայաստանում իր՝ մանր խուլիգանին հատուկ գործելաոճի պատճառով, իսկական իզգոյ է դարձել, բայց դեռ շարունակում է օտար երկրներից ինչ-որ անբովանդակ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել մարդկանց հասցեին, ովքեր ծանր իրավիճակներում ձեռք է մեկնել Պալաչի ծնողներին: Այսօր արդեն Պալաչի հասցեին հնչեցված բոլոր խոսքերն ու նրա սնանկացման իրական պատմությունը հաստատվում է հենց նրա ընկերների կողմից, ովքեր մանրամասներ են ներկայացրել իրենց խոսքում: մասնավորապես ընկերների հաստմամբ, այս փառասեր մուրացկանը, բիզնեսի գործունեության արդյունքում գոյացած գումարները փոշիացնում էր կազինոներում և ծառայեցնում էր բացառապես սեփական կարիքների, ճոխ ախորժակը բավարարելու համար: Արդյունքում բիզնեսը գնալով սպառում է ռեսուրսներն ու մնում է սնանկացման փաստի առաջ: Ստացվում է պալաչը այս ամենը գիտենալով, միտումնավոր գնացել է այդ քայլին և դա ևս ունի իր տրամաբանական բացատրությունը: Բանից պարզվում է, որ Պալաչը չինական ընկերությունից 4 մլն. դոլարին համարժեք ավտոբուսներ է ներկրել՝ Հայաստանում բիզնես հիմնելու համար։ Եվ այդ պարտավորություններից չխուսափելու համար, միտումնավոր բռնել է սնանկացման ճանապարհը, ու որպեսզի ինչ-որ կերպ կարողանա «կռուտիտ» լինել, սկսել է տարածել, թե իր սնանկացման պատճառը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայիններն են: 
Պալաչի անհոդաբաշխ հայտարարությունները կապված բարեգործական հիմնադրամի երթուղայինների հետ, բնականաբար ծիծաղ էին առաջացնում, իսկ այս ստորը շարունակում էր լրատվականների պարազաբանող հարցերը լղոզել և կրկին անգամ շահարկել Ծառուկյանի անունը: Այնհետև վազեվազ գնալ Ծառուկյանի դուռն ու ներողություն խնդրել՝ իր սողունին վայել պահվածքի համար։
Կարծում ենք այսքանից հետո այլևս չի գտնվի գոնե իրեն հարգող լրատվական, ով կփորձի Պալաչին հակաքարոզչության գործիք դարձրած, տիրաժավորել նրա անհեթեթ խոսքերն ու մտքերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular