ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալաչի թեման ունի՞ քաղաքական երանգներ...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ տարօրինակ է, երբ վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Արթուր Հարությունյանը, ով ավելի շատ հայտնի է Պալաչ մականվամբ: Վերջինս պարբերաբար հայտարարություններ է անում, որ ինչ որ խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանի հետ ու մամուլն էլ փորձում է շահարկել այդ թեման առանց որևէ արդարացի հիմք ունենալու: Հասկանալի է, որ այդ ճանապարհով մամուլը փորձում է էլ ավելի բարձրացնել իր անունը և շատացնել իր ընթերցողների քանակը, բայց հարկ չկա մի մարդու վրա ուշադրություն դարձնել, ով ընդհանրապես զուրկ է մարդկային արժեքներից: Մարդ, ով իր հայրական տունը գրավ է դնում ու թողնում փողոցում իր ծնողներին, ընդհանրապես արժանի չէ ուշադրության, առավել ևս մամուլի կողմից: Իսկ իր հերթին էլ մեր որոշ «պայծառաշող» լրագրողները չեն ներկայացնում իրականությունը: Միայն շահարկում են Գագիկ Ծառուկյանի անունը ու վերջ, առանց հասարակությանը ներկայացնելու իրականությունը և դեպքերի իրողությունը:
Իսկ իրողությունը միանգամայն այլ է եղել: Մասնավորապես Արթուր Հարությունյանը մեծ գումարներ է վերցրել բանկերից, որոնք պետք է ուղղեր իր բիզնեսի զարգացմանը: Սակայն նա «Առէկսիմբանկ»-ից և «Պրոմեթեյ»-ից վերցրած գումարը վատնել է աձնական կարիքների բավարարման վրա, բազմիցս հաճախել խաղատներ, որոնց մասին նաև արձանագրում են նրա երբեմնի ընկերները: Ու զարմանալի էլ չէ, որ երբ մարդ ավելի շատ մտածում է սեփական հաճույքի մասին, քան թե բիզնեսի, ապա կորցնում է այն: Ու այդպես էլ եղել է, քանի որ Արթուր Հարությունյանը ոչ միայն տարված է եղել խաղատներով, այլև ընդհանրապես ժամանակ չի հատկացրել բիզնեսի զարգացման համար, միայն տարված է եղել ճոխ կյանքը վայելելով: Ու զարմանալի չէ, որ նման պայմաններում նա կսննկանար: Երբ նրա ընկերությունները սնանկ են ճանաչվել, բանկերը աճուրդային կարգով վաճառքի են հանել այդ երկու ընկերությունները, որոնք էլ գնել է՝ «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը: Եվ լավ է, որ բավական շուտ այդ ընկերությունները գնվել են, քանի որ այդպիսով հնարավոր է եղել խուսափել տրասնպորտային կոլապսից, որը կառաջանար Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով և մինչև այժմ մենք տեսնում ենք տվյալ ուղղություններով կանոնակարգված ուղևորափոխադրումներ: Եվ այն հիմնավորումները, որոնք ներկայացնում է Արթուր Հարությունյանը, թե իբր ընկերությունները սննկացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ներդրված անվճար ավտոբուսների գործունեության արդյունքում, միանգամայն զուրկ են հիմնավորումներից, քանի որ մինչև այժմ էլ այդ ավտոբուսները գործարկվում են և դրան զուգահեռ գործում է վճարովի ուղևորափոխադրումները: Ապա այս դեպքում ինչո՞ւ «Մուլտի Ավտոտրանս» ընկերությունը չի սննկանում:
Մի պարզ բացատրություն կա այս ամենին: Այդ մարդը մտածում է միայն իր անձնական շահի բավարարման մասին ու այդ ամենի մասին վկայում են նաև նրա երբեմնի ընկերները, իսկ մամուլի կողմից շահարկվող այդ թեմային ընդհանրապես հարկ չկա ուշադրություն դարձնել և կարելի է որոշակի եզրակացություններ կատարել, որ դա նույնիսկ կարող է լինել ինչ որ քաղաքական ուժերի պատվեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular