ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվականները պետք է Պալաչի նման ոչ ադեկվատ և շառլատան մարդու անհիմն հայտարարություններին չտրվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարի Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Վերջին շրջանում համացանցում երբեմն կարելի է հանդիպել հարցազրույցների Արթուր Հարությունյանի՝ նույն Պալաչի մասնակցությամբ: Պալաչին շատերը կհիշեն «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ուղևորափոխադրական ընկերությունների շուրջ ստեղծած սկանդալով: Մի քանի տարի առաջ սննկանալուց և խայտառակվելուց հետո Պալաչը կարծես հասկացել էր իր սխալը, սակայն արի ու տես որ ոչ, Պալաչի նմանները միշտ հավատարիմ են մնում իրենց ստոր տեսակին:
Պալաչի այս վերջին ակտիվացումից հետո,նույնիսկ նրա ընկերներն են ներկայացնում թե իրականում ինչ խարդախ ու ստոր երևույթ է Պալաչը:
Ընկերների խոսքով Պալաչի նման մարդը չէր կարող պարզապես բիզնեսով զբաղվել, քանզի բիզնեսը զարգացնելու փոխարեն Պալաչը զբաղված էր սեփական հաճույքները բավարարելով, մի խաղատնից մյուսը այցելելով ու ստացած եկամուտները քամուն տալով: Սա փաստում են նրա ընկերները, նշելով, որ ամենևին էլ զարմանալի չէ, որ Պալաչը սնանկ է ճանաչվել, ավելի ինքն է հենց գնացել սնանկացման: Ավելին՝ «Տրանս Կոմֆորտ» ընկերությունը պատկանել է Պալաչի ընկերներից մեկին, Պալաչը համոզել է ընկերոջը, որ իր ընկերությունը, որպես նվիրատվություն ձևակերպի իր անունով, այն պարզաբանմամբ, թե չինական ընկերություններից մեկի հետ մեծ գործարք է սկսում և չինական ընկերությունը պետք է տեսնի, որ ինքը մեծ բիզնես ունի: Ընկերը վստահելով Պալաչին արել է նվիրատվությունը, սակայն հետագայում պարզ է դարձել, որ դա Պալաչի հերթական շառլատան խաղերից է:
Այսպիսով Պալաչը, ով չինական ընկերության հետ 4 մլն. դոլարի պայմանագիր է ունեցել,այսինքն այդ գումարին համարժեք ավտոբուսներ է ստացել միտումնավոր բռնում է սնանկացման ճանապարհը: Քանզի բոլորը արդեն հասկացել էին ով է իրականում Պալաչը, նա ինչ-որ ձևով ջրից չոր դուրս գալու համար սկսում է հայտարարություններ տարածել, թե իբր իր սնանկացման պատճառը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղայիններն են: Իհարկե շատ շուտով նա հերքում է իր նախկին խոսքն ու հրապարակային ներողություն խնդրում Գագիկ Ծառուկյանից:
Հիմա Պալաչը նորից ակտիվացել է և նորից փորձում է շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, նրան ճանաչողների համար Պալաչի նման վարքագիծը զարմանալի չէ, ավելին նրանից սպասելի է: Պարզապես լրատվականները պետք է նման ոչ ադեկվատ և շառլատան մարդու անհիմն հայտարարություններին չտրվեն:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular