ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Արմեն Բադալյանի դիրքորոշումները կապված ԲՀԿ-ի հետ փոքր-ինչ անհասկանալի է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Քաղաքագետ Արմեն Բադալյանը, ով տարիներ շարունակ իր ուրույն տեղն է զբաղեցրել քաղաքականության դաշտում, այսօր իր դիրքորոշումներն է հայտնել խորհրդարան անցած ուժերի գործունեության և արտաքին քաղաքական ուղղվածության վերաբերյալ։Սակայն բավականին զարմանալի է քաղաքագետի դիրքորոշումները կապված ԲՀԿ-ի հետ, որոնք փոքր ինչ անհասկանալի էին։Բայց առավել զարմանալի է, որ քաղաքագետը անդրադառնալով կուսակցությունների արտաքին քաղաքական գործունեությանը,չի նշում ԲՀԿ-ի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսսիա» խմբակցության հետ երկարատև գործակցության մասին։ Ավելի քան 10 ամյա համագործակցության արդյունքում էր, որ այս տարի Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը։Մի թե՞ կարելի է մոռանալ այդ երկու կուսակցությունների միջև իրականացրած փոխադարձ ծրագրերը, որոնք վստահ եմ, որ լավ օրինակ կհանդիսանան կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար։
Հուսանք, որ քաղաքագետի կողմից թույլ տված վրիպակը, ոչ միտումնավոր է եղել, այլապես դա ինչ է, եթե ոչ աչքկապություն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular