ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օղակ» օպերացիայի քաղաքական տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները կայծակնային արագություն են ձեռք բերում: Շատ դժվար է անգամ դրանք դասակարգելը: Հիմնական ուղղությունը Ռուսաստան-Հայաստան «երկխոսությունն» է: Ակնհայտ է` մինչ այս «համբերատար» սպասող, ՀԱՊԿ-ի, «շոգ եղանակների», դրանից առաջ, նույն Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, ապրիլյան պատերազմի հրահրող ՌԴ համբերության բաժակը լի ու լի լցվել է: Ու բոլոր մակարդակներում դեմարշ է սկսվել Փաշինյանի իշխանության` իրականում Հայաստանի դեմ:

Օրերս դիվանագիտության մեծ գիտակ Սերգեյ Լավրովը կրկին մտել է խաղի մեջ ու ուղղակի հասկացրել հայկական կողմին իրենց հետ խաղեր չտալ, այլ զինվորականների մուտք` կոնկրետ դեպքում Հայաստանում առկա կենսալաբորատորիաներ, չթույլատրել: Լավրովի հայտարարությունից հետո նրա տեղակալ Գրիգորի Կարասինը, երկրորդելով շեֆին, խիստ «հանրամատչելի» բացատրեց, թե ինչ զինվորականների մասին է խոսքը. Նա կարծում է, որ Հայաստանը պետք է իր մեջ ուժ գտնի` դեմ կանգնելու ամերիկյան-«բոլթոնյան» ճնշումներին. «Եթե այդպես հրապարակավ են ճնշում Փաշինյանին, ապա կուլիսներում ինչե՜ր են արվում»,- եզրակացրել է Կարասինը:

Այս ամենին զուգահեռ հատկանշական է ընդգծել ևս մի կարևոր դրվագ. ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներն ընդդեմ Փաշինյանի մեծ ու յուրահատուկ պարտիա են սկսել, չգիտես ինչու, հենց հիմա` իրար հետևից հավաստելով, որ ՀԱՊԿ-ում պաշտպանում են Բելառուսի թեկնածուին: Իսկ թե ինչ բառամթերքով է խոսում Լուկաշենկոն Փաշինյանի մասին, ուղղակի նոնսենս է հայոց նորագույն պատմության մեջ: Եվ ընդհանրապես` արտաքին քաղաքական հարաբերությունների պատմությունում: Եվ այս ֆոնին թերևս ամենակարևորի մասին. օրերս հայրենի թերթերից մեկը տեղեկատվական արտահոսք տվեց այն մասին, ըստ որի՝ պարզվում է` Ռուսաստանն արդեն իսկ դիմել է հայկական կողմին` գազի հայտով, ցանկանալով սակագինը դարձնել 215 դոլար կամ որ նույնն է` թանկացնել 30 տոկոսով (չնայած փոխվարչապետը թեթևակի հերքում ներկայացրեց, սակայն այն բավականին ի միջի այլոց էր): Երեսուն տոկոս գազի թանկացումը` երեսուն տոկոսով թանկացում է ենթադրում կյանքի բոլոր ոլորտներում:

Եթե այս ամենին հավելենք նախիջևանյան թևում տեղի ունեցող զարգացումները, ու դրանց կողքին դնում Ադրբեջանից բավականին բարձր մակարդակով հնչող հայտարարությունները, նկատում ես, որ լուրջ աղեղ է ձգվում Հայաստանի շուրջը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular