ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսինքն մշակույթի նախարարությունն իրեն հայ մշակույթի հետ նույնացնո՞ւմ է. դա վատ ազդակ է. Նիկոլ Փաշինյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ես նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել եմ, որ նախարարությունների թիվը պետք է կրճատվի եւ ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեն իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների լուծարելու դեմ բողոքի ակցիաներին:

«Ինձ անհանգստացրեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչների արտահայտությունները, երբ նրանք ահազանգում էին՝ ասում են, որ մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա շատ վատ ազդակ է: Այսինքն մշակույթի նախարարությունն իրեն հայ մշակույթի հետ նույնացնո՞ւմ է: Ուզում եք՝ էքսպոերիմենտ անենք, 3 ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞: Երբ խոսում են մշակութային քաղաքականության մասին. այսօր մեր կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: մենք մեկ տարվա ընթացքում 400 մլն դրամով մշակույթի ֆինանսավորումն ավելացրել ենք եւ 350 հազարով մշակութային օջախների այցելությունների թիվն ավելացրել ենք: Ինչո՞ւ մինչեւ հիմա դա չի արված»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մշակույթի նախարարությունը չի լուծարվում, այլ այն կազմակերպական այլ կառուցվածքով կաշխատի:

«Սովորաբար աշխարհում 9-11 աշխատողին բաժին է հասնում մեկ ղեկավար: Մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին է ընկնում մեկ ղեկավար: Մեր կառավարման համակարգում պետեր են, փոխնախարարներ են, վարչության պետեր են, բաժնի պետեր են, տեղակալներ են, բայց աշխատող ավելի քիչ կա, քան ղեկավարություն»,-ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ ոչ մի նախարարություն չի կրճատվի, դրանք կվերակազմակերպվեն. «Օրինակ, մեզ մոտ չկա մի այնպիսի նախարարություն, որ Սփյուռքի հետ կապված հարցերով չի զբաղվում: Շատ հաճախ մեր նախարարությունները մեկը մյուսից տեղյակ չեն՝ ինչ է անում: Օրինակ, Սփյուռքի ուսուցիների վերապատրաստման գործով զբաղվում է կրթության եւ գիտության նախարարությունը, իսկ դասագրքերը տալիս է Սփյուռքի նախարարությունը»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular