ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանվել Գրիգորյանի ազատման որոշումն անակնկալ է եղել Փաշինյանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել:

Վանաձորում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել է Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ քրեական գործի նախաքննությունը ամեն դեպքում պետք է շուտափույթ ավարտվի, դատաքննություն տեղի ունենա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է համարում, որ Էջմիածնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման՝ Փաշինյանն ասել է, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ իր համար դատարանի որոշումն անակնկալ է եղել: Նրա խոսքով, սրանով եւս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։ Նա հավելել է, որ կարեւորն այն է, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվի ու սկսվի դատաքննության փուլը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular