ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիվ պահվածը. Ռուբեն Սաֆրաստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցկացվող հանդիպումներից առանձնապես դրական սպասումներ պետք չէ ունենալ:
Նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել վերջին շրջանում ցուցաբերած ագրեսիվ պահվածքից, դրա նախադրյալները չկան: Նրա այդ ագրեսիվ պահվածը ռազմավարական նշանակություն ունի: Ալիևը նպատակ է դրել փոխել ստատուս քվոյի իրադրությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավորման հարցում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Դրանից բացի, կա ևս մեկ գործոն: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը նաև որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա:
«Ադրբեջանը կձգտի, հաշվի առնելով ավագ գործընկերոջ, մեծ եղբոր խորհուրդները, հորդորները, էլ ավելի սրել իրադրությունը Հարվային Կովկասում, այդպիսով իսկ նպաստելով թուրքական ծրագրերի իրականացմանը:
Այսինքն` Թուրքիան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պարագայում, կշարունակի որպես գործիք օգտագործել Ադրբեջանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանն` ընդգծելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներկայում դրական փոփոխություններ սպասելն իմաստ չունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular