«Գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել». Աշոտյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Քանի որ մոտենում է Կառավարության ծրագրի ներկայացման ժամկետը, կրկին պնդում եմ, որ դրա մաս պիտի կազմեն Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական դրույթները եւ ուղղությունները։
Այս իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական, բավարար գիտելիք ռազմավարական ծրագրերի մշակման համար։ Ուստի սեփական ծրագրեր չունենալով, գոնե փորձեք մեր օրոք արած մշակումներով եւ ձեռքբերումներով ոչ միայն գլուխ գովալ, այլեւ աշխատել»,- գրել է նա։