Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը, ըստ էության, առայժմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել և Փաշինյան-Ալիև հանդիպումն առայժմ ոչինչի չի կարող փոխել.
«Առայժմ ոչինչ չի փոխվել: Այն ստատուս քվոն, որ հիմա կա, Իլհամ Ալիևին ձեռնտու է։ Նա դրա շնորհիվ պահպանում է իր իշխանությունը։ Նա իր երկրում թշնամանք է հրահրում հայերի նկատմամբ ու ամեն ինչ բարդում հայկական կողմի վրա։ Ալիևին Արցախը պետք չէ, նրան պետք է այս սառը կոնֆլիկտը։ Արցախում ստեղծված իրավիճակը ես կնմանեցնեի Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։ Ինչպես Իսրայելը երբեք չի զիջի Երուսաղեմը, այդպես էլ Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա Արցախը»,- ասել է Ալեքսանդր Լապշինը։