ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես ձեզ կհրկիզեմ». Ուկրաինայում քաղաքացին փորձել է հրկիզել քվեախցիկները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Չերնիգովսկի շրջանում ընտրողը փորձել է հրկիզել ընտրատեղամասը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այդ մասին տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկի նախընտրական գրասենյակի ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել №740089 տեղակասում, որը տեղակայված է քաղաքային տիպի Բորզնա ավանի մշակույթի տանը: Տղամարդը եկել էր տեղամաս վառելիքի տարայով եւ փորձել հրկիզել քվեախցիկները: Նրա այդ գործողությունը կասեցրել են տեղամասային ընտրահանձնաժողովի անդամներն ու դիտորդները: Նրանք նաեւ ահազանգել են ոստիկանությանն ու փոխանցել իրավախախտին իրավապահներին: Ոստիկանությունում մանրամասնում են, որ փաստի առիթով անցկացվում է հետաքննություն: Տղամարդու գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն: Սակայն ոստիկանները հարցաքննում են տղամարդուն, որն ընտրատեղամասում դյուրավառ հեղուկով շիշ էր նետել քվեախցիկների ուղղությամբ: Ինչպես հայտնել են շրջանի Ազգային ոստիկանության Գլխավոր վարչության կոմունիկացիաների բաժնում, միջադեպի հետեւանքով տուժողներ չկան, իսկ քվեարկության գործընթացը չի դադարել եւ շարունակվել է բնականոն հունով:  Համաձայն տեղեկությունների՝ ոչ սթափ ընտրողը մոտեցել է Բորզնյանսկի քաղաքային մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասին եւ «ես ձեզ կհրկիզեմ» սպառնալիքից հետո հանել դյուռավառ հեղուկով 1-լիտրանոց շիշը: Կրակն անմիջապես մարվել է: Ներկայում տեղի բնակիչը քննիչին պարզաբանումներ է տալիս. հաստատվում են կատարված իրավախախտման դրդապատճառները: Որոշվում է ՔՕ 296 հոդվածի համաձայն (խուլիգանություն) քրգործ հարուցելու մասին հարցը: Ըստ ընտրատեղամասում ներկա դիտորդների տեղեկությունների՝ տղամարդն ասել է, որ շուրջ երկու շաբաթ առաջ նա կորցրել էր փաստաթղթերը, չէր կարողացել վերականգնել դրանք, եւ այդ պատճառով նրան չէր հաջողվել քվեարկել: Արդյունքում նա որոշել էր այդկերպ արտահայտել իր բողոքը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular