ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կորցրեց Անկարան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները տհաճ անակնկալներ են մատուցում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաքում հաղթել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը 50 տոկոս ստացած ձայներով ընտրվել է Անկարայի քաղաքապետ։

Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության թեկնածուն ստացել է 47 տոկոս ձայն։

CHP-ն կարողացավ 25 տարի անց կրկին քաղաքապետ դարձնել իր թեկնածուին Անկարայում։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular