ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում երեխաներին թունավորելու կասկածանքով ձերբակալվել է մանկապարտեզի դաստիարակչուհին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խենան նահանգի քաղաքներից մեկի մանկապարտեզի փոքրիկ սաները հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ մանկապարտեզում շիլա են կերել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Նախաքննության արդյունքում երեխաների նախաճաշում նատրիումի նիտրիտի բարձր կոնցենտրացիա է հայտնաբերվել:

Ոստիկանությունը դեռ չի պարզել կասկածյալի կատարած սարսափելի հանցագործության  դրդապատճառները:

Այնուամենայնիվ չինական ԶԼՄ-ները պնդում են, որ նա այդպիսով որոշել է վրեժ լուծել իր գործընկերներից մեկից:

Հաղորդվում է, որ նախաճաշի ժամանակ երեխաների մոտ սրտխառնոց է սկսվել: Մանկախարտեզ է եկել ծնողներից մեկը, երբ երեխաներին արդեն բժշկական օգնություն են ցույց տվել:

Փոքրիկներից մեկը ծանր վիճակում է, 7-ը դեռ հիվանդանոցում են, 15 երեխաները  արդեն բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular