Այս ամռան թոփ 5 ամենաոճային շորտերը
ՎԻԴԵՈԱյս մոդելները կընդգծեն սլացիկ ոտքերդ: Տես, թե որոնք են այս ամռան ամենանորաձև ջինսե շորտերը:
Բարձր գոտկատեղ: Բարձր գոտկատեղ ունեցող մոդելները սլացիկ տեսք են տալիս: Այս մոդելը կարելի է կրել ինչպես կարճ տոպերով, այնպես էլ շապիկներով ու վերնաշապիկներով:
Մաշվածություն: Սրանք կերպարն ազատ ու համարձակ են դարձնում՝ հիանալի համադրվելով զգեստապահարանումդ եղած ցանկացած շապիկի հետ:
Բոյֆրենդ: Մի փոքր կոպիտ, բրուտալ և մաքսիմալ ազատ այս մոդելները մնում են նորաձև նաև այս ամառ:
Չմշակված վերջավորություն: Այս մոդելները անցած ու այս տարվա հայտնությունն են: Դրանք կարող են լինել բարձր գոտկատեղով, կամ դասական ձևածքով, բաց երկնագույն կամ մուգ կապույտ: