Ավտոմեքենաների հեղուկ գազը շուրջ 40 տոկոսով թանկացել է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին:
Դրա հետևանքով, սակայն, թանկացել է ավտոմեքենաների շահագործման հա¬մար նախատեսված սեղմված բնական գազը: Սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման կետերում վաճառվում է խորանարդ մետրով: Մասնագետների պնդմամբ՝ եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով բարձր ջերմաստիճանի դեպքում, այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով:
Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով:
Կառավարությունն էլ վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով, ինչի հետևանքով վարորդներին 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ է վաճառվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: