ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաուդյան Արաբիան մոտենում է իր առաջին միջուկային ռեակտորի շինարարության ավարտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սաուդյան Արաբիան մոտենում է իր առաջին ատոմային ռեակտորի շինարարության ավարտին:  Այս մասին  են վկայում օբյեկտի արբանյակային նկարները՝ սաստկացնելով թագավորությունում այս տեխնոլոգիան օգտագործելու ռիսկերների հետ կապված մտավախությունները՝ առանց ոլորտը կարգավորող միջազգային կանոնների ընդունման, հաղորդում է Bloomberg-ը:

GoogleEarth-ի հրապարակած լուսանկարների համաձայն՝ հետազոտական կենտրոնը գտնվում է Էր Ռիադի հարավարեւմտյան շրջանում: Լուսանկարները վկայում են, որ ծրագիրը զարգանում է՝ ցույց տալով, որ շինարարությունը մոտենում է ավարտին:

Առաջընթացը տագնաապ է առաջացնում սպառազինությունների վերահսկման փորձագետների մոտ, քանի որ Սաուդյան Արաբիան դեռ չի միացել միջազգային կանոնների համակարգին, որին հետեւում են այլ միջուկային գերտերություններ, որպեսզի երաշխավորեն, որ քաղաքացիական ատոմային ծրագրերը չեն օգտագործվում զենքի ստեղծման համար: Միջուկային վառելիքի մատակարարները չեն մատակարարի այն, մինչեւ որ ԱԷՄԳ-ի  հետ վերահսկողության մասին նոր համաձայնագրեր չկնքվեն:

«Շատ մեծ է հավանականությունը, որ այդ լուսանկարները ցույց են տալիս երկրի առաջին միջուկային սարքը», - ասել է ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Քելլին, որը նաեւ ղեկավարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության հեռակա զոնդավորման լաբորատորիան:

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ օբյեկտի նպատակը «խիստ խաղաղ գիտական, հետազոտական, կրթական եւ ուսումնական միջոցառումներին մասնակցելն է՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան»:

Մինչ Սաուդյան Արաբիան բացահայտ հայտարարում է ատոմային էլեկտրակայանի շինարարաության վերաբերյալ  իր հավակնությունների մասին, մոնիթորինգի տեսակների մասին, որոնք թագավորությունը մտադիր է իրականացնել, շատ քիչ  բան է հայտնի:

Զենքի վերահսկման ավելի ու ավելի շատ փորձագետներ մանրամասն ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայի միջուկային աշխատանքը պաշտոնական հայտարարությունների պատճառով այն մասին, որ թագավորությունը կարող է փորձել միջուկային զենք ձեռք բերել:

Արդեն ավելի քան մեկ տարի առաջ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը հայտարարել էր, որ թագավորությունը ռումբ կստեղծի, եթե այդ անի տարածաշրջանային մրցակից Իրանը: Այս հայտարարությունները տագնապ էին առաջացրել միջուկային դիտորդների համայնքում, քանի որ նա Իրանում միջուկային օբյեկտներին ավելի շատ հասանելիություն ստանալու հնարավորություն ունի,  քան Սաուդյան Արաբիայում:

«Վաշինգթոնում ավելի աղմկահարույց քննարկումները կապված են նրա հետ, թե արդյոք Սաուդյան Արաբիան միջուկային զենք ձեռք կբերի», - ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանում միջուկային զենքի չտարածման հարցերով նախկին դիվանագետ եւ հետազոտող Շարոն Սկվասոնին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular