Այս գարնան 7 ամենանորաձև պիջակները, հատուկ գեղեցիկը գնահատողների համար
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳարնան ամենանորաձև ու հետաքրքիր ժակետները. սովորիր դրանց ճիշտ համադրությունը:
Այս մոդելը կարելի է կրել ինչպես վերնաշապիկի ու տոպի հետ, այնպես էլ մերկ մարմնի դեպքում:
Վանդակը սեզոնի ամենագլխավոր պրինտերից մեկն է: Սպիտակ ու խոշոր պրինտով մոդելը էլեգանտ ոճի համար հիանալի լրացում կլինի:
Վարդագույն oversize գծավոր պիջակը լավ լուծում է ժամադրության համար:
Այս մոդելը կփրկի օֆիսային ձանձրույթից: Բարձր գոտկատեղով սև տաբատը, ազատ ոճի վերնաշապիկը հիանալի լրացում են:
Լավանդային նուրբ երանգ, ուղիղ ձևածք, ծնկից մի փոքր վերև երկարություն: Այս մոդելը կլրացնի ռոմանտիկ կերպարն ու ավելի թեթև ու կանացի կդարձնի այն:
Դասականի սիրահարները կգնահատեն ոսկեգույն կոճակներով այս լակոնիկ պիջակը: Այն կարելի է կրել ոչ միայն օֆիսում, այլ նաև casual ոճի հագուստի հետ:
Վառ ու ոճային oversize պիջակը կրիր երեկույթին: Այս վառ մոդելով հաստատ աննկատ չես մնա: