ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանում գնացքը բախվել է շտապ օգնության մեքենային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի Պուշչիկովո քաղաքում գնացքն անցատեղում բախվել է շտապ օգնության մեքենային:

Բժիշկը եւ ֆելդշերը տեղում մահացել են, վարորդը ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է TVN24-ը:

Նշվում է, որ մեքենայում պացիենտներ չեն եղել:

Բախման պահի տեսանյութը  հրապարակվել է YouTube-ում: Կադրերում երեւում է, թե ինչպես է շտապ օգնության մեքենան մոտենում անցատեղին, փորձում է անցնել երկաթգծերով, սակայն մյուս կողմից նրա ճանապարհը փակում է ուղեփակոցը:

Մեքենան  մնում է երկաթգծերի վրա, վարորդը շրջադարձ է կատարում, սակայն չի հասցնում դուրս գալ ռելսերից. գնացքը բախվում է մեքենային:

Բրիգադը պետք է տեղափոխեր պացիենտի, որի կյանքին վտանգ էր սպառնում: Դատախազությունը կատարվածի կապակցությամբ հետաքննությունն է սկսել: Տեղում փորձաքննություն է անցկացվում, պարզվում են միջադեպի հանգամանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular