ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քենիայում առյուծը հոշոտել է 11-ամյա աղջկան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քենիայում առյուծը հոշոտել է 11-ամյա աղջկան, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Nation տեղեկատվական պորտալին:

Կենդանին շրջում էր Դհովունի գյուղում, Թայթ Թավեթի շրջան, ապրիլի 4-ին՝ հինգշաբթի երեկոյան: Առյուծը սկզբում հարձակվել էր Միքայել Նցալուի, այնուհետեւ նրա տիկնոջ եւ երեխայի վրա, որից հետո նաեւ 11-ամյա դպրոցահասակ Աշու Մոհամմեդի վրա: Ստացված վնասվածքների հետեւանքով աղջիկը տեղում մահացել էր: Նցալուի ընտանիքը տեղափոխվել էր հիվանդանոց գլխի, ձեռքերի եւ կրծքի խորը վնասվածքներով:

«Ես վազեցի տան մոտ, սակայն կենդանին իմ հետեւից ներս մտավ եւ հարձակվեց ինձ, տիկնոջս եւ երեխայիս վրա»,-Նցալուն նկարագրել է տեղի ունեցածը: Այնուհետեւ, նրա խոսքերով, կենդանին նկատել էր Մոհամմեդին եւ հոշոտել նրան:

Քենիայի վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները ժամանել էին դեպքի վայր եւ սպանել առյուծին: Ենթադրվում է, որ կենդանին փախել էր մոտակա ազգային պարկից:

Գյուղի մեկ այլ բնակիչ Սուլեյման Մվալիլին դժգոհել էր ծառայության աշխատանքից: Նա համարում է, որ աշխատակիցները չափազանց ուշ էին ժամանել : «Քենիայի վայրի բնության պահպանության ծառայության համար կենդանին ավելի կարեւոր է, քան մարդը: Եթե կենդանին զոհվեր, նրանք կշտապեին դեպքի վայր ուղղաթիռներով»,-նշել է տղամարդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular