ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մտադիր է հայտարարել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում 114 ձեռքբերումների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը մտադիր է հայտարարել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում 114 ձեռքբերումների մասին Իրանի Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ: Միջոցառումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 9-ին, Թեհրանում Իրանի Միջազգային կոնֆերանս-կենտրոնում, հաղորդում է Mehr-ը:

Արարողությանը կմասնակցեն նախագահ Հասան Ռոուհանին եւ մի շարք նախարարներ, պաշտոնատար անձինք ու հրամանատարներ: Կցուցադրվեն եւ կներկայացվեն անցյալ տարվա ընթացքում 114 միջուկային ձեռքբերումները:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչ Բեհրուզա Քամալվանդիի խոսքերով՝ ձեռքբերումները վերաբերում են տարբեր ոլորտներին՝ ներառյալ հետախուզությունը, արդյունաբերությունը, վառելիքի ցիկլը, էլեկտրակայանները, գիտությունն ու տեխնիկան:

«Ներկայումս այդ ձեռքբերումների բացահայտումը ցույց կտա թշնամիներին, որ Իրանը դիմադրել է տնտեսական պատժամիջոցներին եւ սպառնալիքները դարձրել հնարավորություններ»,-ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular